Սպասվում է, որ հինգշաբթի օրը Հունաստանի ազգային անվտանգության բարձրագույն մարմինը կհաստատի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության իսրայելական համակարգերի ձեռքբերման 3 միլիարդ եվրո արժողությամբ փաթեթը, հայտնում է Kathimerini-ն։
Գնումների ծրագրում ներառված են Rafael ընկերության Spyder All-in-One և David’s Sling համակարգերը, ինչպես նաև Israel Aerospace Industries իսրայելական ընկերության կողմից մշակված Barak MX համակարգը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Կառավարության արտաքին գործերի և պաշտպանության խորհուրդը կհաստատի նաև V-BAT անօդաչու համակարգերի, Heron անօդաչու թռչող սարքերի, հատուկ նշանակության ստորաբաժանումների համար Victa սուզանավերի և նոր C-390 Millennium տրանսպորտային ինքնաթիռների գնումը։
Նախաձեռնությունը նպատակ ունի պաշտպանել Հունաստանի կղզիների և ցամաքային տարածքի կրիտիկական ենթակառուցվածքները հնարավոր սպառնալիքներից, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներից, օդային հարձակումներից, ինքնավար համակարգերից և կիբեռսպառնալիքներից։
Խորհրդի նիստից մի քանի օր անց իսրայելական պաշտպանական համագործակցության գործակալության ներկայացուցիչները կժամանեն Աթենք՝ պայմանագրերը ստորագրելու համար։



