Հունաստանը հունվարին 840 մլն եվրոյի կհասցնի էլեկտրաէներգիայի հաշիվների համար տրվող սուբսիդիաները, որպեսզի շարունակի աջակցել տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին էներգակիրների գների կտրուկ աճի պայմաններում, ասել է էներգետիկայի նախարար Կոստաս Սկրեկասը, տեղեկացրել է Reuters-ը։
Սկրեկասի խոսքով՝ աջակցությունը (երկու անգամ ավելի շատ սուբսիդիաներ, որոնք տրամադրվել են դեկտեմբերին) կֆինանսավորվի էլեկտրաէներգիա արտադրողների եւ ածխածնի արտանետման չնախատեսված հարկի իրավունքների հաշվին։
Այս տարի Հունաստանը հատկացրել է ավելի քան 10 մլրդ եվրո, որպեսզի օգնի տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին վճարել էլեկտրաէներգիայի, գազի եւ ջեռուցման համար անհրաժեշտ վառելիքի հաշիվները։
Սկրեկասի խոսքով՝ ամսական մինչեւ 500 կվտ/ժամ էլեկտրաէներգիա օգտագործող հաճախորդների համար (կազմում է հունական տնային տնտեսությունների մոտ 90 տոկոսը) սուբսիդիան կհասնի 330 եվրոյի մեկ մեգավատ/ժամի համար։
Գազ օգտագործող մոտ 700 000 տնային տնտեսություններ նույնպես ամե ամիս կստանան 20 եվրոյի սուբսիդիա մեկ մեգավատ/ժամի համար։