Հունաստանում անտառային հրդեհների մարման ժաման...

Հունաստանում անտառային հրդեհների մարման ժամանակ Canadair տիպի հրշեջ ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռում երկու մարդ է եղել։

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, վթարը տեղի է ունեցել Էվիա կղզու Կարիստոս քաղաքի մերձակայքում։

Դեպքի վայր է ուղարկվել փրկարարներով ուղղաթիռ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Հունաստանի մի շարք կղզիներում, այդ թվում՝ Էվիայում, Կորֆուում, Հռոդոսում և Կրետեում, անտառային հրդեհներ են մոլեգնում։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։