
Հունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 քմ)․ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:26-ին, մարվել՝ հունիսի 9-ին ժամը 00:07-ին: Այրվել է տան տանիքից մոտ 250 քմ հատված:
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն և տանիքի մյուս հատված։