
Մարտի 12-ին, ժամը 11:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում շինություն է այրվում։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խորդանոցում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։10-ին, մարվել՝ 12։22-ին։ Այրվել է խորդանոցի տանիքը (մոտ 25 քմ):