Հրդեհ՝ Գրիբոյեդով գյուղում

Հուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում (մոտ 400 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, մարվել՝ 21:00-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրեը և տանիքում պահեստավորած մոտ 1000 հակ անասնակեր․ անկել է 4 կենդանի։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է անասնագոմից դուրս  բերել 200 կենդանի և կանխել տարածումը դեպի հարակից անասնագոմ և բնակելի տներ։