Հրդեհ է բռնկվել Վեդիի Արարատյան փողոցի տներից...

Հուլիսի 9-ին, ժամը 12:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում կայանած ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։44-ին: Այրվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, բակում գտնվող էլեկտրական հեծանիվը, գույք, խորդանոցի դուռը և վնասվել են պատուհանների ապակիները։ 

Փրկարարներն իրականացրել են տարածքում թափված վառելիքի լվացման աշխատանքներ։