![Հրդեհ՝ Արարատում. այրվել է տան խոհանոցն ու հյ...](/imgs/posts/medium/2025/02/bb61329.png)
Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Այգեստան բնակավայրում տուն է այրվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Այրվել է տան խոհանոցի ողջ գույքը, հյուրասենյակի գույքի մի հատվածը և առաստաղը: Պարզվում են հրդեհի պատճառները: