«Հրապարակ». Ինչո՞ւ նա՝ ոչ, ես՝ այո

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

««Հասարակ քաղաքացուն պարտադրում են պատվաստվել, իսկ պետական պաշտոնյաներին՝ ոչ։ Հասկանո՞ւմ եք, սա արդեն բավարար հիմք է, որպեսզի քաղաքացու մոտ արթնանա ինքնասիրության զգացողությունը: Քաղաքացին պիտի ոտքի կանգնի ու հարց տա՝ լավ, ինչո՞ւ նա՝ ոչ, ես՝ այո։ Պարտադիր պատվաստվելը ո՞րն է։ Մենք չենք ասում՝ թող չպատվաստվեն, ասում ենք՝ մի ստիպեք մարդկանց։ Շանտա՞ժ են անում: Բա էդ շանտաժն ինչո՞ւ ուսանողների դեպքում չգործեց, որովհետեւ վախեցան ուսանողության ցասումից»,- ասում է առողջապահության նախարարության շենքի դիմաց երեկ բողոքի ակցիա անող իրավաբան Էմիլ Մարկոսյանը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում