Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հրադադարը ժողովրդի մասնակցության արդյունքն է։
«Հրադադարը, Իրանի կողմից առաջարկված ընդհանուր սկզբունքների ընդունման հիման վրա, դարձել է մեր նահատակ առաջնորդ Խամենեիի թափված արյան, ինչպես նաև ողջ ժողովրդի մասնակցության արդյունքը։ Այսօրվանից սկսած մենք կշարունակենք միասին լինել՝ լինի դա դիվանագիտական ճակատում, պաշտպանության ոլորտում, փողոցներում, թե հանրային ծառայության մեջ»,- գրել է նա X-ում։



