
Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մայիսի 13-ին ժամը 10։30-ի սահմաններում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։