Հորմուզի նեղուցի օդային տարածքում MQ-1 է խոցվ...

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասարակայնության հետ կապերի վարչությունը սեպտեմբերի 14-ի առավոտյան հայտարարել է, որ ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի նոր ՀՕՊ համակարգի կողմից առաջադեմ MQ-1 անօդաչու թռչող սարք է խոցվել և ոչնչացվել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Հայտարարության մեջ նշվել է, որ դեպքը տեղի է ունեցել ռազմավարական ջրային ուղու՝ Հորմուզի նեղուցի օդային տարածքում։

Անօդաչու թռչող սարքի առաքելության կամ ծագման մասին այլ մանրամասներ  չեն հաղորդվել: