ԱՄՆ-ը ցանկանում է վերադառնալ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի քննարկումներին Իրանի հետ բանակցություններում, հաղորդում է CNN-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մասնավոր զրույցներում Պարսից ծոցի պաշտոնյաներին ասել են, որ Վաշինգտոնը կցանկանար «ապագա ցանկացած բանակցությունների ուշադրությունը տեղափոխել Թեհրանի միջուկային ծրագրի վրա՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերսկսելու փոխարեն»։
Իր հերթին, Իրանի ներկայացուցիչները տարածաշրջանային խաղացողներին հստակեցրել են, որ Թեհրանը բաց կլինի իր միջուկային ծրագրի քննարկման համար միայն Հորմուզի նեղուցի խնդրի լուծումից հետո, ներառյալ՝ Իսլամական Հանրապետության ծովային նավահանգիստների ամերիկյան շրջափակման վերացումը։



