Եվրոպան չի ընդունում Ուկրաինայում ճգնաժամի խա...

Եվրոպան չի ընդունում Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման ուղիներ որոնելու գաղափարը, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Նրա նպատակն է պահպանել Կիևում ագրեսիվ տրամադրված, ռուսատյաց, նեոնացիստական ռեժիմը։ Ինչպես արդեն բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դա մեր ծրագրերի մեջ չի մտնում»,- Известия-ին ասել է Գալուզինը։

Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի սկսվելուց ի վեր եվրոպացիները հսկայական հնարավորություններ ունեին դրա կարգավորման գործում կառուցողական դեր խաղալու համար, սակայն դրա համար ոչինչ չարեցին։