Հոկտեմբերի 6-12-ը Սևանա լճի մակարդակը իջել է...

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.37 մ (12.10.25 թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 2 սմ-ով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.277 մլն խմ, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը ներառյալ՝ 106.427 մլն խմ:

Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.000 մլն խմ, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից հոկտեմբերի 12-ը ներառյալ՝ 180.965 մլն խմ: