Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հավանություն է տվել մոտ 120 Pralay բալիստիկ հրթիռների գնմանը, որոնք նախատեսում է տեղակայել Պակիստանի եւ Չինաստանի հետ սահմաններին, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ani գործակալությանը, որը վկայակոչում է գերատեսչության աղբյուրներին։
«Պաշտպանության նախարարությունում կայացած բարձր մակարդակի խորհրդակցության ժամանակ հավանություն է տրվել զինված ուժերի համար մոտ 120 հրթիռների ձեռքբերման եւ սահմանների երկայնքով դրանց տեղակայման վերաբերյալ», - ասվում է գերատեսչությունում։
Գործակալությունը հիշեցրել է, որ Pralay պինդ վառելիքի «երկիր-երկիր» քվազի բալիստիկ հրթիռը կարող է խոցել թիրախները 150-ից 500 կիլոմետր հեռավորության վրա եւ կրել 350-ից 700 կիլոգրամ կշռող մարտագլխիկ։