Հիմա էլ ԸՕ-ին կողմ քվեարկելու պայման են դրել...

«Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում երրոդ ուժն է եւ արդեն մեկ ամսից ավելի է ջատագովում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն եւ գնացելէ  զիջումների իր բոլոր դրած նախապայմաններից: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրգրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամվոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտրարությանը, թե իր կարծիքով ԼՀԿ-ն, ինչպես նաեւ ընդդիմության գրեթե 80 տոկոսը չի ուզում, որ լինեն արտահերթ ընտրություններ, քանի որ գիտեն իրենց իրական վարկանիշը եւ կարող են չհայտնվել խորհրդարանում:

Նա հիշեցրեց, որ դեկտեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իր եւ ԲՀԿ ղեկավարի հետ եւ առաջարկել հուշագիր ստորագրել, որ վարչապետի հրաժարականից հետո իրենք թեկնածու չեն առաջադրի, եւ կլինեն արտահերթ ընտրություններ. «Այդ ժամանակ ընդդիմադիր դաշտում կար միասնական օրակարգ, որ պետք է ընտրել անցումային վարչպետ, եւ մենք ասել ենք, որ ըստ էության, այս պյմաններում մենք չենք տեսնում արտահերթ  ընտրության հնարավորություն, հետեւբար հուշագիր չի ստորագրվի եւ մենք ուզում ենք, որ դուք հրժարական տաք, մենք ընտրենք անցումային վարչապետ: Արդեն փետրվարին տեսանք, որ անցումային վարչապետ ընտրելու մեթոդը չի ստացվում եւ ճգնաժամը խորանում է: Որպեսզի ճգնաժ-ամից դուսր գանք, ԼՀԿ-ն արեց զիջում եւ ասաց՝ եթե ԳՇ-ի խնդրից մի կողմ կքաշվեք, մենք պատրաստ ենք գնալ ձեր առաջարկած տարբերակով եւ չենք առջադրի վարչապետի թեկնածու: Դրանից հետո իշխանությունը չգնաց զիջման ԳՇ-ի հարցում: Դրանից հետո երկրորդ հայտարարությունն արեցինք, որ չնայած դուք անզիջում եք, բայց եթե մինչեւ հունիսի 1-ը լինեն արտահերթ ընտրություններ, ԼՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի, որեւէ ձեւով չի խոչընդոտի, եթե անգամ այլ խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվի, չի պաշտպանի, միայն թե գնանք արտահերթ ընտրությունների»,-ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է հանդիպի նաոեւ  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, որը դեռ տեղի չի ունեցել:

«Հիմա իշխանությունն ասում է՝ էդ սաղ լավ է, որ բոլորն ուզում են արտահերթ ընտրություն լինի, բայց մի հարց կա, մեր կազմած Ընտրական օրենսգրքին չեք գա՞ կողմ քվեարկեք»,-ասաց Մարուքյանը: Նրա խոսքով, իրենք առաջարկել են, որ նոր ընտրական օրենսգրքում ներդնել բաց համամասնական ցուցակներով ընտրության մեխանիզմը, այսինքն լինի ռեյտինգային համակարգ, բայց ամբողջ հնրապետության տարածքում եւ ընտրողն իր քվեով փոփոխություն կարողանա կատարել կուսակցության ներկայացրած ցուցակում:

Սակայն այդ մոտեցումը չի ընդունվել իշխանության կողմից, իշխող ուժը կողմ է փակ համամասնական ընտրակարգին:

«Հիմա կամ մենք գործող օրենսգրքով ենք գնում ընտրության, կամ եթ ուզում են իրենց ներկայացրած օրենսգրքով լինի, ուրեմն պետք է իրենք քվեարկեն արագ, ընդունեն իրենց ուզած օրենսգիրքը: Եւ թող չակնկալեն, որ ընդդիմությունը կողմ քվեարկի այն օրենսգրքին, որին դեմ է:

«Նաեւ այդ օրենսգրքում գրել են, որ առաջին տեղն ընկած ուժը, ըստ իրենց հարցումների՝ իրենք, ընտրություններց հետո 14 օր ժամանակ պետք է ունենան որոշելու, թե ում հետ են կոալիցիա անում: Այսինքն մյուս ուժերը չեն կարող կոալիցիա ստեղծել իրար հետ: Եթե այդ 14 օրում դա չի ստացվում, նոր դրանից հետո 7 օրվ ընթացքում մյուսները դա կարող են անել: Այսինքն հիմա էլ ԸՕ-ին կողմ քվեարկելու պայման է դրված: Եթե դա էլ անենք, հիմա էլ ժամացույցս են ուզելու, ասելու են, մինչեւ ես ժամացույցս իրենց չտամ, չի լինի»,-ասաց Մարուքյանը: