Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Հայկական պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը: