Հայաստանի ԱԽ քարտուղարը Մոսկվայում է․ մեկնարկ...

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպմանը։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։

«Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։