Սամարայի մարզում օբյեկտի վրա Ուկրաինայի զինվա...

Սամարայի մարզում արդյունաբերական օբյեկտի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հինգ մարդ վիրավորվել է, իսկ չորսը՝ զոհվել. հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն։ 

Ուրբաթ օրը մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչեւը հայտնել է, որ Սամարայում արդյունաբերական օբյեկտի վրա հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել։ Նա նաև նշել է, որ կան վիրավորներ, որոնց բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Իշխանությունները ստեղծել են օպերատիվ շտաբ։

«Այսօր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են տարածաշրջանի արդյունաբերական օբյեկտներից մեկին։ Նախնական տվյալներով՝ չորս մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել»,— նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։