Իրանը հրաժարվում է վերսկսել ԱԷՄԳ-ի միջուկային...

Իրանը տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ), որ իր միջուկային օբյեկտներում ստուգումների վերսկսման շուրջ քննարկումներն անհնար են, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է նոր ռազմական հարվածներով սպառնալ։

Այս մասին ասվում է գործակալության գաղտնի զեկույցում։

2025 թվականի հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածներից հետո տեսուչներին թույլ չի տրվել մուտք գործել տուժած օբյեկտներ, ուստի նրանք հնարավորություն չունեն ստուգելու Իրանում առկա հարստացված ուրանի պաշարները։

ԱԷՄԳ-ն տեղեկատվության այս պակասը որակել է որպես լուրջ մտահոգության առիթ։