ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը Սյունիքի և Արագ...

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սահակյանը երկու նշանակումներ է կատարել ոստիկանության մարզային վարչություններում։

Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանը, Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը։

Տեղեկությունները հաստատում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։