
Ռուսաստանի Դաշնության վարչապետի հրամանագրով Միխայիլ Գուսմանն ազատվել է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: Որոշման պատճառները չեն նշվում։
Հնարավոր է, որ 75-ամյա Գուսմանի ազատման պատճառը կարող էր լինել նրա մասնակցությունը «Շուշիի գլոբալ մեդիա ֆորումին» հուլիսի 19-20-ը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման ֆոնին։
Այնտեղ նա գովեստի և հիացմունքի խոսքեր է ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին։