Աշոտ Փաշինյանը հրաժարվե՞լ է Հայաստանի քաղաքաց...

Երեկ մենք գրել էինք, որ Աշոտ Փաշինյանը չի ապրում հոր ընտանիքի հետ և երկար ժամանակ է բնակվում Արարատի մարզի գյուղերից մեկում։ Խոսքն Այգեստան գյուղի մասին է, որտեղից այսօր մեզ տեղեկացրին, որ ԱԱԾ աշխատակիցները եկել և նրան տարել են Երևան։

Ընտրողների ռեգիստրում մեզ համար հետաքրքիր մի փաստ պարզվեց։ Աշոտ Փաշինյանը ոչ միայն գրանցված չէ այն տանը, որտեղ բնակվում են նրա ծնողները և քույրերը, այլև ընդհանրապես որևէ տեղ գրանցված չէ։ Սա նշանակում է, որ Աշոտ Փաշինյանը կամ հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից (և բնականաբար չէր կարող լինել ընտրողների ռեգիստրում), կամ՝ դուրս գալով այն հասցեից, որտեղ նախկինում գրանցված էր, այլ վայրում հաշվառման չի անցել։

Եթե նա հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից, ապա դա ամենավառ գնահատականն է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Իսկ եթե պահպանել է քաղաքացիությունը, բայց որևէ տեղ չի հաշվառվել, ապա դա օրենքի խախտում է։

Հայաստանում զինապարտ, չափահաս տղամարդու կողմից բնակության հասցեից դուրս գալը՝ առանց նոր վայրում գրանցվելու, իրավական տեսանկյունից կարող է առաջացնել մի շարք խախտումներ կամ իրավական հետևանքներ, հատկապես պարտադիր զինվորական հաշվառման և զորակոչի համատեքստում։

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենք

  • Այս օրենքի համաձայն՝ զինապարտ քաղաքացիները պարտավոր են տեղափոխվելուց հետո 10 օրվա ընթացքում ներկայանալ զինկոմիսարիատ՝ նոր հասցեում հաշվառվելու համար։

  • Հին հասցեից դուրս գալը, բայց նորում չգրանցվելը համարվում է զինվորական հաշվառման կանոնների խախտում, ինչը կարող է բարդացնել կամ թույլ տալ խուսափել զորակոչից։

2. ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք

  • Այս արարքը կարող է որակվել որպես վարչական իրավախախտում՝ «զինվորական հաշվառման և զորակոչային պարտավորություններից խուսափելու նպատակով հաշվառումից դուրս գալ»։

  • Սանկցիան՝ տուգանք 20,000–30,000 դրամի չափով։

3. ՀՀ Քրեական օրենսգիրք

  • Եթե հին հասցեից դուրս գալու և նորում չհաշվառվելու նպատակը զորակոչից խուսափելն է, ապա հնարավոր է նաև քրեական պատասխանատվություն՝ ՔՕ 461-րդ հոդվածի համաձայն (զորակոչից խուսափում)։

Փորձեցինք կապ հաստատել անձամբ Աշոտ Փաշինյանի հետ՝ պարզելու համար, թե որն է իրականությունը։ Ինչպես արդեն նշեցինք, Այգեստան գյուղում նրա հետ հանդիպման փորձն ապարդյուն անցավ, քանի որ, ըստ գյուղացիների, նրան արդեն տարել էին Երևան։ Այլ կերպ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։