
Ռուսաստանի զինված ուժերը լրացուցիչ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ են տեղակայել Լենինգրադի մարզի Կինգիսեպպ քաղաքի տարածքում, որը ռուս-էստոնական սահմանից մոտավորապես 20 կիլոմետր հեռավորության վրա է։ Դրա մասին, ինչպես հաղորդում է ERR-ը, հուլիսի 25-ին հայտարարել է Էստոնիայի ներքին գործերի նախարար Իգոր Տարոն։
Ըստ նրա՝ Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում է ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումները Ուկրաինա լիամասշտաբ ներխուժման ժամանակ՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ մղելու համար, սակայն այդ սարքավորումների ազդեցությունը չի սահմանափակվում միայն ռազմական ոլորտով։ «Դա լուրջ խոչընդոտներ է ստեղծում GPS համակարգերի աշխատանքի համար, որոնք օգտագործվում են թե՛ ավիացիայում, թե՛ ծովային նավարկությունում», -հայտարարել է Տարոն։
Նախարարը հավելել է, որ Էստոնիան նման գործողությունները դիտարկում է որպես անվտանգության սպառնալիք և դա կքննարկի ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։ Տարոն միաժամանակ նշել է, որ Էստոնիան կապի մեջ է ռուսաստանցի զինվորականների հետ՝ այդ միջոցառման վերաբերյալ, գրում է Bloomberg-ը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել էստոնական իշխանությունների հայտարարությունը։
Ինչպես նշում է ERR-ը, հուլիսի վերջին Էստոնիայի իշխանությունները գրանցել են GPS խանգարումների աճ Նարվա քաղաքի տարածքում: Նարվան գտնվում է Ռուսաստանի հետ սահմանին՝ Կինգիսեպպից 25 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ հայտնվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։