
Միացյալ Նահանգների Նյու Մեքսիկոյի համալսարանի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Միջադեպի մասին հայտնել է ուսումնական հաստատության վարչակազմը։
Կասկածյալը դեռևս ազատության մեջ է և չի բացառվում, որ դեռևս համալսարանի տարածքում է։ Այս կապակցությամբ համալսարանի ղեկավարությունը ուսանողներին կոչ է արել ապաստան գտնել անվտանգ վայրում։
Նշվում է, որ մյուս տուժածը կյանքին սպառնացող վնասվածքներ չի ստացել։