
Օկուպացված Արցախում մոլեգնող անտառային հրդեհները տարածվել են նաև Մարտունու տարածքում:
Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 80 մարդ, այդ թվում՝ 7 հրշեջ ջոկատ: Գործողությանը մասնակցում է երկու ուղղաթիռ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ակնայում և Մարտակերտում բռնկված անտառային հրդեհները շարունակվում են. հրդեհների գոտիներում հայտնաբերվել է չպայթած զինամթերք:
Այրվում են Ակնայի և Մարտակերտի մոտակայքում գտնվող անտառներն ու արոտավայրերը, կրակը տարածվում է հարակից տարածքներ: