ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրադրությունը և վերջին զարգացումները: Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ռազմագերիների ազատ արձակման պահանջով Նիդերլանդների կառավարության հայտարարությունների և ջանքերի համար, շեշտել Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն այս խնդրում:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող այլ հարցեր:



