ՀՀ կառավարությունը կշարունակի արցախցիներին ֆի...

Կառավարությունն առաջիկա օրերին գրավոր ընթացակարգով կընդունի Արցախի քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ նոր որոշում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծի ընդունման պարագայում մարտից Արցախի քաղաքացիներին ևս 4 ամսով կտրամադրվի 68 հազար դրամ աջակցություն՝ յուրաքանչյուր անձի գծով:

Ծրագրի համար բացառություն են արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձինք, որոնք օգտվում են աշխատանքի խրախուսման այլ միջոցառումներից: «Պատերազմից հետո արդեն ավելի քան 15 մլրդ դրամի աջակցություն է տրամադրվել Արցախի 100 հազարից ավելի քաղաքացու»,- ասաց Առաքելյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այս ծրագրերը 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի շրջանակում են, և կառավարությունը հետևողականորեն գնում է այն իրականացնելու ուղղությամբ: