ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Արգենտինային Անկախությ...

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

«Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Արգենտինայի կառավարությանը և պատմականորեն բարեկամ ժողովրդին՝ Արգենտինայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ»,- նշված է X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։