Չնայած միջազգային մամուլում այս առնչությամբ դեռ քար լռություն է, սակայն ռուսական ФАН լրատվական գործակալությունում արդեն քանի օր է շրջանառվում է այն թեման, որ ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին կոմայից դուրս է եկել։ Լուրը հրապարակել է լրատվական գործակալության սյունակագիր Վադիմ Մանուկյանը՝ հղում տալով քաղտեխնոլոգ Վլադիսլամ Ռոգիմովին։ Ընդհանուր առմամբ լուրը ունի հետեւյալ բովանդակցությունը։
Ռոգիմովին հայտնի է դառնում, որ Նավալնին դուրս է եկել կոմայից։ Քննարկվում է նրան այլ հիվանդանոց, գուցե նաեւ այլ երկիր տեղափոխելու հարցը։ Տեղեկատվությունը Ռոգիմովին հայտնել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ժամանակներում դեռ հատուկ ծառայություններում, այն է՝ պետական անվտանգության նախարարությունում աշխատած մի բարձրաստիճան նախկին պաշտոնյա։
Լուրն ինքին չափազանց հետաքրքիր է, քանի որ բոլորի համար արդեն պարզից էլ պարզ է, որ Նավալնու առողջական վիճակն այժմ Արեւմուտքին առանձնապես շատ չի հետաքրքրում եւ կարեւորը այսպես ասած՝ «Նավալնու գործը» ընդդեմ Մոսկվայի օգտագործելու հեռանկարն է, որի հիմքերը այժմ ստեղծվում են հատկապես միջազգային հեղինակություն վայելող արեւմտյան լրատվամիջոցներում։
Ավելի կոնկրետ՝ խնդիրն ունի հստակ անուն՝ «Հյուսիսային հոսք 2» գազամուղ, որը աչքի փուշ է եվրոպական ցամաքի ընդգծված հակառուսական տրամադրություն ունեցողների մոտ, ի դեմս Մերձբալթյան երկրների եւ Լեհաստանի։ Համացանցում թեեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացահայտումները Բեռլին-Վարշավա Նավալնու հարցով բանակցությունների հետ կապված դարձան ծիծաղի առարկա, սակայն փորձենք ամեն բան ի մի բերել փազլը կլրանա իդեալականին մոտ կերպով։
Լեհաստանն ու Բալթյան երկրները արեցին ամեն ինչ, ինչ հնարավոր էր, որպեսզի հնարավորինս խանգարեն «Հյուսիսային հոսք 2»-ին։ Սակայն այժմ կարծես թե մոտենում ենք վերջին փուլին եւ պետք էր վճռական հարված, որպեսզի հնարավոր լինի եթե չչեղարկել, ապա գոնե ժամանակավոր մորատորիումով սառեցնել ինչ որ ժամանակով այս նախագիծը։
Գերմանական առանձին քաղաքական շրջանակներ այս մասին արդեն խոսում են բարձրաձայն։ Նավալնու միջադեպն այս առումով, կարելի է համարել հիանալի պատրվակ եւ կարծես թե այս խաղաքարտը խաղարկվեց։ Բեռլինում սակայն, կարծես թե հիմարներ չեն նստած եւ հասկանում են, թե Նավալնու պատմությունն իրենց ինչ խնդրի առաջ կարող է կանգնեցնել։
«Հյուսիսային հոսք 2»-ը միայն տնտեսական ծրագիր չէ, այլ նաեւ աշխարհաքաղաքական եւ քաղաքական։ Այս նախագծով Գերմանիան առճակատման մեջ է ԱՄՆ հետ եւ եթե ծրագիրը գործի, Գերմանիան կապացուցի, որ այլեւս Ամերիկայի խոսքն իր համար օրենք չէ եւ ինքն է որոշում իր անելիքը։ Սա էապես կավելացնի գերմանական սուվերենիտետը, մի բան, որ ցանկանում են գերմանական էլիտայում։ Մերկելը դժվար թե գնա նման չմտածված քայլի եւ իր դեմ հանի գերմանական էլիտան ու արդյունաբերողներին, նույնիսկ որպես հեռացող կանցլեր։
Պատահական չպետք է համարել, որ Bloօmberg-ն այդ մասին արդեն հաղորդել է, որ Մերկելը «Հյուսիսային հոսք 2»-ի հետ կապված չեղարկման որոշում չի կայացնի։ Դատելով սկզբում հրապարակված լուրից, Բեռլինն ուզում է ազատվել «Նավալնու գործից», որը դարձել է իրեն վնասող բեռ ընդամենը։
Գործի անհեթեթությունն այնքան շատ է, որ նույնիսկ Թրամփը, որը ուղիղ պայքարի մեջ է Մերկելի հետ, որպեսզի «Հյուսիսային հոսք 2»-ը վնասի, չի օգտագործում առիթը եւ պարզապես հայտարարում է, որ Կրեմլի մեղքը Նավալնու հետ կապված գործում ապացուցված չէ։ Ըստ էության կարող ենք արձանագրել հերթական ձախողված գլոբալ քաղաքական ծուղակ էր, որի մեջ ամենայն հավանականությամբ հայտնվելու են հենց լարողները։