C5+1 երկրները համաձայնել են ամրապնդել կապը TI...

Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները՝ C5+1 երկրները, համաձայնության են եկել ամրապնդել մատակարարման շղթաների փոխկապակցվածությունն ու դիմադրողականությունը՝ լիովին իրացնելով «Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու» (TITR) ներուժը և այն ինտեգրելով «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP) հետ։ Այս մասին հաղորդում է Report-ը, հղում անելով Ղազախստանի ԱԳՆ C5+1 երկրների եզրափակիչ հայտարարությանը։

Ղազախստանի ԱԳՆ-ն նշել է, որ TITR-ի և TRIPP-ի միջոցով կապի ամրապնդման նպատակն է ապահովել ապրանքների, տեղեկատվության և էներգիայի անվտանգ տեղաշարժը՝ C5+1 երկրների և համաշխարհային հանրության շահերից ելնելով։