Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Կահիրե, որտեղ պլանավորված է նրա հանդիպումը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին նոյեմբերի 9-ին հաղորդել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Առաջնահերթ ուղղությունների թվում են ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնագրերի իրականացման հեռանկարների քննարկումը, այդ թվում՝ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում», - ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԽ-ի տվյալներով՝ Շոյգուն բանակցություններ կվարի Եգիպտոսի նախագահի, ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, ԱԳ նախարարի, պաշտպանության և ռազմական արդյունաբերության նախարարի, ինչպես նաև երկրի ուժային կառույցների և հատուկ ծառայությունների մյուս ղեկավարների հետ։



