Պետությանը կամ համայնքին վերադարձվել է 15 միլ...

Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 5 միլիարդ 947 միլիոն դրամ արժեքով գույք և դրամական միջոց: Դրանցից 5 միլիարդ 697 միլիոն դրամը գույքերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների հանրագումարն է, մնացածը՝ դրամական միջոցները:

Մասնավորապես՝

  • Երևան քաղաքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 4 միլիարդ 621 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 9.6376 հա մակերեսով հողամասերի և 572.6 քմ մակերեսով շինությունների նկատմամբ:

Երևան քաղաքում պետությանը վերադարձված հողատարածքներից 5-ը գտնվում են Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում, մեկը՝ Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում, երկուսը՝ Երևան քաղաքի Ղափանցյան 59 և 59/11 հասցեներում:

  • Մարզերում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 557 միլիոն 675 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 24.2624 հա մակերեսով հողամասերի նկատմամբ:

Մարզերում պետությանը վերադարձված 5 հողատարածքները գտնվում են Ծաղկաձոր քաղաքում, մնացած գույքերը՝ Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում: 

  • Համայնքների սեփականության իրավունքն է գրանցվել 20 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2.9 հա մակերեսով հողամասերի նկատմամբ:
  • Համայնքի տիրապետմանն են վերադարձվել 290 միլիոն 307 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2.0275 հա մակերեսով հողամասեր:
  • Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա 248 միլիոն 970 հազար դրամ, որից 110 միլիոն 642 հազար դրամը փոխանցվել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին, իսկ 138 միլիոն 328 հազար դրամի մասով դատական ակտերը հարկադիր կատարման փուլում են:

Դատախազական ակտերի հիման վրա՝ համայնքներին են վերադարձվել՝

  • 3 մանկապարտեզ,
  • 1 մարզադաշտ,
  • բնության 1 հուշարձան,
  • 2 պուրակ,
  • 209 միլիոն 159 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6.5 հա մակերեսով հողամաս:

Այսպիսով, 2025 թվականի 10 ամիսների ընթացքում դատական ակտերի հիման վրա՝ պետությանը կամ համայնքներին է վերադարձվել 40 անշարժ գույք  (2024 թվականին՝ 18 անշարժ գույք) (30 գույքի վերաբերյալ առկա են սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, 10 գույքի վերաբերյալ՝ իրավունքի դադարեցման և համայնքի տիրապետմանը վերադարձնելու վերաբերյալ ակտեր):