
ՀԷՑ–ի ՔՊ-ական կառավարիչը ամսական ստանում է 5 200 000 ՀՀ դրամ, տարեկան 62 400 000 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք «ՀԷՑ վերահսկողական կոմիտե»–ից։
«Ընդհանուր առմամբ, ՀԷՑ-ում ՔՊ-ական և էներգետիկայի հետ կապ չունեցող 8 նշանակվածների տարեկան աշխատավարձը կազմում է 212 976 000 ՀՀ դրամ։ 7 տարվա հաշվարկով թիվը կկազմի 1 490 832 000 ՀՀ դրամ։
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը արդեն 2-րդ սխալ տեղեկատվությունն է տարածում։ Նորաթուխ էներգետիկին առաջարկում ենք հերքել տեղեկությունն առ այն, որ ՀԷՑ Տնօրենների խորհրդի աշխատավարձը որևիցե կերպ ազդում է սակագնի վրա:
Նորաթուխ էներգետի’կ, Տնօրենների խորհրդի աշխատավարձը տալիս է սեփականատերը իր գրպանից, և այն որևիցե կերպ չի ազդում սակագնի վրա»։