Գերմանիան ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին հայտարարել...

 Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը Հաագայում այցելել է Միջազգային քրեական դատարան՝ հայտարարելով Բեռլինի լիակատար աջակցության մասին ԱՄՆ-ի աճող ճնշման պայմաններում։

Թրամփի վարչակազմն արդեն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի 13 աշխատակիցների, այդ թվում՝ դատավորների և դատախազների նկատմամբ։ Վաշինգտոնի դժգոհության պատճառներից են ամերիկացի զինծառայողների վերաբերյալ Դատարանի քննությունները և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ դատարանի տված ձերբակալման հրամանը։

Վադեֆուլը հայտարարել է, որ Գերմանիան գործընկերների հետ աշխատում է դատարանի գործունեությունը պաշտպանելու ուղղությամբ և դատարանին աջակցելը նաև Գերմանիայի «պատմական պատասխանատվության» մաս է։