ՀԷՑ-ում մարդկանց աշխատանքի են ընդունում պայմա...

ՔՊ շտաբի վերածված ՀԷՑ-ից արդեն որերորդ ահազանգն ենք ստանում այն մասին, որ մարդկանց աշխատանքի են ընդունում բացառապես այն պայմանով, որ ՔՊ-ի համար ձայն բերեն, օրինակ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայկական Ժամանակ» թերթը ճիշտ կաներ, բանսարկության փոխարեն այս հարցով զբաղվել և ոչ թե կեղծ լուրեր տարածել իր տիրոջ բոլոր ընդիմախոսների հասցեին»։