Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորում Է ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետեւանքով: Հուլիսի 7-ին այդ մասին հայտնել Է Juno 7 նորությունների պորտալը՝ վկայակոչելով վարչապետի հայտարարությունը:
Պորտալի տվյալներով՝ պետության ղեկավարը հրազենային վիրավորում Է ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հայիթիի վարչապետը հայտնել է, որ հարձակման արդյունքում 53-ամյա նախագահը գնդակահարվել է, իսկ առաջին տիկին Մարտինը վիրավորվել։
Նա ասել է, որ Հայիթին մնում է ոստիկանության և զինված ուժերի վերահսկողության տակ, և «բոլոր միջոցները ձեռնարկվում են՝ պետության շարունակականությունը երաշխավորելու և ազգին պաշտպանելու համար»:



