Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը և մերձ...

Հայաստանը մնում է Մոսկվայի դաշնակիցը և մերձավոր պետությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մերձավոր պետությունը։ Հայաստանը մեզ համար մտերիմ ժողովուրդ է։ Դուք գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, զգալիորեն ավելի շատ։ Մենք կշարունակենք կատարել մեր գործառույթները, կշարունակենք երկխոսությունը նաև հայկական կողմի, այդ թվում ՝ Փաշինյանի հետ, և կշարունակենք աշխատել, որպեսզի պահպանվեն Ղարաբաղի հայ բնակիչների բոլոր իրավունքները», - ասել է Պեսկովը։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը կողմերի հետ տարբեր մակարդակներում, «Հայաստանի հետ, հատկապես այս դժվարին օրերին»: Դմիտրի Պեսկովը հիշեցրել է նաև սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը ողջունում է երրորդ կողմերի միջնորդական ջանքերը, եթե դրանք չեն գործադրվում պարզապես տարածաշրջանում իրենց ներկայությունն արձանագրելու համար։

Նա ընդգծել է, որ եթե ինչ-որ մեկը կարող է օգնել նվազեցնել լարվածության մակարդակը և «օգնել ինտեգրել Ղարաբաղի հայ բնակչությանը նոր իրականությանը, ապա դա կարելի է միայն ողջունել»։

«Սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը»,- նշել է Պեսկովը։