ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերը մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը կկարողանան պարզեցված կարգով Հայաստան ներմուծել M2 և M3 դասի ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում։
Նշված տրանսպորտային միջոցները, սակայն, չեն կարող շահագործվել Հայաստանի տարածքից դուրս։ Ներմուծման հիմնական պայմանն այն է, որ դրանց որակն ու անվտանգությունը հաստատված լինեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի կամ Եվրոմիության համապատասխանության վկայականով (որոնք հիմնված են ՄԱԿ-ի չափանիշների վրա)։



