Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Առայժմ ամսաթիվը հստակ համաձայնեցված չէ, ինչպես և նախկինում՝ կա ըմբռնում և պայմանավորվածություն նախագահի և վարչապետի միջև առ այն, որ նման այց տեղի կունենա մոտ ժամանակներս», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Ավելի վաղ Պուտինը Բիշքեկում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ էր վարել Փաշինյանի հետ։ Բանակցությունների արդյունքներով Պուտինը հայտնել էր, որ հրավիրել է Հայաստանի վարչապետին Մոսկվա՝ քննարկելու երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցեր։



