Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Բենինի արտաքին գործերի նախարար Կորին Ամորի Բրունեն երկու երկրների միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր են ստորագրել։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից՝ նշելով, Արարատ Միրզոյանը և Կորին Ամորի Բրունեն ստորագրել են նաև երկու գերատեսչությունների միջև դիվանագիտական դասընթացների բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:



