Հայաստանը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությ...

 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը և hետախուզվող Ա.Ա.-ին հանձնել Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմիններին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ 

Ա.Ա.-ն մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար: