Հայաստանում թևածում է «բեսպրեդելը»․ Սրանք իրա...

«Ոչ միայն ընտրությունների բուն օրը, այլև ընտրություններին նախորդած ամբողջ ժամանակահատվածում Հայաստանում, ուղղակի, խեղվել է ընտրական իրավունքը։

Այն ահռելի վարչական ռեսուրսը, որ հրապարակ էր նետվել, իրավական, կներեք ոչ հայերեն բառի համար, «բեսպրեդելը», քաղաքական հետապնդումները, ատելության խոսքը, վարչական ռեսուրսների սարսափելի, եթե չասեմ՝ խայտառակ կիրառումը, բացարձակապես թույլ չեն տալիս խոսել ազատ և արդար ընտրությունների մասին։

Վերջին փաստն էլ այն էր, երբ ընտրությունների գիշերը, ձայների հաշվարկի ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործընթացը դադարեցվեց։ Դա ուղղակի վկայում էր այն մասին, որ սառեցվեց հաշվարկի գործընթացը, և այնտեղ արդեն տեղի էր ունենում, այսպես ասած, «նկարչություն»։

Այս միջավայրում, և նաև հետընտրական զարգացումների պայմաններում, որոնց հերթական դրսևորումն էլ հենց այս պահին տեսնում ենք՝ քաղաքական հետապնդումները և այլն, այս ամենը ոչ միայն չի խոսում ազատ և արդար ընտրությունների մասին, այլև ցույց է տալիս մի իրականություն, որը կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից»,- այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։