Հայաստանն ունի պաշտոնական «Ազգային ատլաս» ՝ հ...

Հակոբ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դուք սա կարող է և չիմանաք‼️։
Բայց, երբ սա չգիտեն ոլորտը համակարգող պատասխանատու պետական այրերը և այն չեն ասել բարձրաստիճան պաշտոնյային, սա արդեն մեղմ ասած լուրջ չի։
1. Հայաստանս՝ այսպես կոչված, «կադաստրի» վկայական ունի՝ ընդ որում բոլոր համայնքները ունեն իրենց վկայականները։ Ողջ հանրապետության վարչատարածքային միավորները ունեն իրենց նկարագիրը՝ տեղորոշիչներով և աշխարհագրական անվանումներով։ Գույքային հարկերը, որ վճարում եք, դրանց գոտիները որոշված են հստակ աշխարհագրական կողմնորոշիչներով։
2. Հայաստանս ունի պաշտոնական երկհատորանի «Ազգային ատլաս» ՝ հաստատված ՀՀ կառավարության 2 և ՀՀ վարչապետի 2 որոշումներով դեռևս 2002-2009 թ.թ. «ա և բ» հատորներ։ Ընդ որում՝ այնտեղ զետեծված է նաև Արցախը։
Ավելին այն տպագրվել է նաև անգլերեն լեզվով։
3. Որոշները պատեհ կամ անպատեհ շատ են սիրում վկայակոչել ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը։ Սա ել մյուս «կադաստրի» վկայականը։
Հ.Գ. «Սեփականության իրավունքի» վկայականը դա ընդամենը քաղվածք է՝ (տեղեկանք) գրանցման համակարգի հիմնական փաստաթղթերից՝ «Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյան»-ից։