Հայաստանի վարչապետը նախազգուշացնում էր Եվրոպա...
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը տարածել է եվրախորհրդարանական Մարկո Դրեոստոյի խոսքը Վիեննայում տեղի ունեցած միջադեպից հետո: 
 
«Հայաստանի վարչապետը նախազգուշացնում էր Եվրոպային մի քանի օր առաջ: Եթե Էրդողանի դեմը չառնեք, թուրքերին կգտնեք Վիեննայի դարպասների մոտ: Նույնիսկ ոչ դարպասների մոտ, այն, ինչ այսօր տեղի ունեցավ, Վիեննայի կենտրոնում էր»,- նշել է  Մարկո Դրեոստոն: