Հայաստան-Վրաստան սահմանին գրանցված երկրաշարժը...

Հայաստանի ՆԳ նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 16-ին տեղական ժամանակով ժամը 12:08-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։08-ին)  գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43․90⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․3 մագնիտուդով երկրաշարժ։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։