«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ դաշինքում ձևավորվում է աշխատանքային խումբ՝ առաջարկները հավաքագրելու համար։
«Հարգելի հայրենակիցներ,
Մենք բաց ենք և սիրով սպասում ենք ձեր առաջարկություններին ՝ բոլոր ոլորտներում, որոնք կքննարկվեն և հնարավորինս հաշվի կառնվեն:
Այս նպատակով , «Հայաստան» դաշինքում ձևավորվում է աշխատանքային խումբ, որը հավաքագրելու է բոլոր առաջարկները և անհրաժեշտության դեպքում կապ է հաստատելու հեղինակների հետ՝ կազմակերպելով քննարկումներ: Աշխատանքային խումբը համակարգելու են Արփինե Հովհաննիսյանը և Ալեքսանդր Խաչատուրյանը:
Համակարգողները պարբերաբար կտեղեկացնեն հանրությանը առաջարկությունների ստացման ընթացքի և բովանդակության մասին»:



