«Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական մի...

«Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության» շրջանակներում որոշում է կայացվել հիմնել նոր խաղային լիգա։ Ծաղկաձորում անցկացված «Հայաստան– Արցախ» համահայկական եռօրյա ֆորումի ժամանակ արցախցի երիտասարդների խնդրանքով՝ Գագիկ Ծառուկյանն է հանձնարարել իրականացնել նախագիծը։ Խաղային լիգայի շրջանակներում կկազմակերպվեն ինտելեկտուալ և սպորտային տարբեր ծրագրեր։

Այսօր հայտարարվեց լիգայի ձևավորման և լիգայի շրջանակներում առաջին ծրագրի մասին, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին։ Կազմակերպվելու է ինտելեկտուալ խաղ, որը կանցկացնի Արման Աբովյանը։

«Հայ երիտասարդության ինտելեկտուալ ներուժը միշտ եղել է ամենաբարձրը»,- այս առնչությամբ ասաց խաղի կազմակերպիչ Արման Աբովյանը՝ լիգայի ձևավորմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Բոլոր հնարավոր ինտելեկտուալ ձևաչափերն օգտագործվելու են խաղի ժամանաակ, շատ հետաքրքիր անակնկալներ են սպասվում։ Սեպտեմբերի 21-ի խաղն անցկացվելու է երեք փուլով, մշակված հարցերը չեն լինելու հեշտ,  հետաքրքիր պայքար է լինելու»,- ասաց Աբովյանը՝ հավելելով՝ ինտելեկտուալ խաղերը շարունակական են լինելու։

«Հատկապես Արցախի հետ կապված ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչելը մեծագույն պատասխանատվություն ու մեծագույն պատիվ է»,- ասուլիսի ժամանակ ընդգծեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

 «Այնտեղ, որտեղ հավաքված են հարյուրավոր բանիմաց, խելացի, գրագետլ նպատակասլաց, լուսավոր երիտաասարդներ,  այդտեղ կա լավատեսություն, հույս, որ ի վերջո՝ օրերից մի օր ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց նա։

«Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության» նախաձեռնող խմբի անդամ, մարզաշխաարհի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանն էլ կարևորեց այն միջավայրը, որը ստեղծվել է երիտասարդների համար։

«Ուզում ենք համերաշխությունն ու միաասնությունն ընդլայնել»,- ասաց նա։

Նախաձեռնող խմբի անդամ, Արցախի  ներկաայաացուցիչ Անահիտ Խաչատրյանն էլ ասաց՝ երիտասարդական այս ֆորումը համարում է մի մեծ ընտանիք։

 «Ուստի ես բոլոր ակտիվ երիտասարդներին մեծ սիրով հրավիրում եմ մեր Հայաստան-Արցախ երիտասարդական ընտանիք»,- ասաց Անահիտ Խաչատրյանը։