Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է իտալական Tour de Ski մրցաշարում մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակելու համար։ «Ազատության» հետ զրույցում երիտասարդ դահուկորդը պատմեց՝ առավոտյան՝ մրցույթի մեկնարկից մոտ 2 ժամ առաջ էր ստացել հանդերձանքը, տեսնելով «Ադրբեջան» գրությունը՝ որոշել է՝ այդ երկրի անունը կրծքին սահքի դուրս չի գա։
«Փակեցի ու գնացի մեկնարկի: Ինձ համար իմ արժանապատվությունը, իմ հայրենիքն ավելի վեր է: Դե, իհարկե, ժյուրին դա նկատեց, մրցույթից հետո կանչեցին իրենց սենյակ, մենք խոսեցինք, ես պատճառաբանեցի, թե ինչումն է խնդիրը, որ փակել եմ այդ ժապավենը, նրանք ասացին՝ մենք քեզ հասկանում ենք, ընդունում ենք, սակայն Միջազգային ֆեդերացիայի օրենքներով բոլոր հովանավորները պետք է տեսանելի լինեն», – պատմում է դահուկորդ Միքայել Միքայելյանը:
Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալությունը անցած տարի է 5 տարվա պայմանագիր կնքել Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի հետ և հիմա ոչ միայն դրոշների, գովազդային վահանակների, այլ մի շարք մրցումների ընթացքում նաև մարզիկների համազգեստների վրա է հայտնվում գովազդատուի, այս դեպքում՝ երկրի անունը։ Իսկ սա նշանակում է, որ նման իրավիճակում հայ սպորտսմենները նորից կարող են հայտնվել։
Մանրամասները ՝ սկզբնաղբյուր կայքում։



